Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 870 նոր դեպք, 1056 մարդ առողջացել է, 24 մարդ մահացել է

17.04.2021, 11:51
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 870 նոր դեպք, 1056 մարդ առողջացել է, 24 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 870 նոր դեպք, 1056 մարդ առողջացել է, 24 մարդ մահացել է
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 207973 դեպք, որոնցից 187256-ն` առողջացած, 3859-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15880 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 931583 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5290 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 870 նոր դեպք: Ունենք 1056 առողջացած և 24 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 978 է:–0–