Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 86 նոր դեպք, 238 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է

18.06.2021, 11:04
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 86 նոր դեպք, 238 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 86 նոր դեպք, 238 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224086 դեպք, որոնցից 215893-ն` առողջացած, 4492-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2607 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1142332 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 3613 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 86 նոր դեպք: Ունենք 238 առողջացած և 1 մահվան դեպք:–0–