Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 842 թեստ, հաստատվել է 90 նոր դեպք, 292 մարդ առողջացել է. ԱՆ

18.01.2021, 11:16
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 842 թեստ, հաստատվել է 90 նոր դեպք, 292 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 842 թեստ, հաստատվել է 90 նոր դեպք, 292 մարդ առողջացել է. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164676 դեպք, որոնցից 153064-ն` առողջացած, 2998-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7885 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 624153 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 842 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 90 նոր դեպք: Ունենք 292 առողջացած և մահվան 6 դեպք:–0–