Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
25.10.2024,
09:24
Այսօր 8-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ 25 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր 8-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի Ա.Արմենակյանի, Գ.Հովսեփյանի, Նորքի Այգիներ, Ամառանոցային, Նորքի 9, 11 փողոցների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ: