Մարտի 8–ի կապակցությամբ երկարատև հանգստյան օրեր են սպասվում

18.02.2016, 13:46
ՀՀ կառավարությունը երկրի բնակիչներին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ երկարատև հանգստյան օրեր է նվիրում։
Մարտի 8–ի կապակցությամբ երկարատև հանգստյան օրեր են սպասվում
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը երկրի բնակիչներին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ երկարատև հանգստյան օրեր է նվիրում։

Հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկություն ներկայացրեց աշխատանքային երկուշաբթին` մարտի 7–ը տեղափոխել շաբաթ` մարտի 12–ին, ինչի արդյունքում երկրի բնակիչները կհանգստնան մարտի 5–ից մինչև 8–ը։

Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երկարատև հանգստյան օրերը թույլ կտան մարդկանց ըստ արժանվույն պատրաստվել կանանց տոնին։

«Ինձ համար այս հարցը վիճելի է, և ես կցանկանայի լսել գործընկերներիս կարծիքը», – հայտարարեց Աբրահամյանը, սակայն, նկատելով կառավարության անդամների ոգևորությունը, ավելացրեց. «Կարծես` այս նորությունը բոլորին հաճելի է»։

«Առաջարկում եմ` թող կանայք հանգստանան, իսկ տղամարդիկ աշխատեն», – կատակեց Աբրահամյանը։ –0–