Հայաստանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսի 750 նոր դեպք, առողջացել է 509 մարդ, մահացել է 21 մարդ. ԱՆ

30.03.2021, 11:51
Հայաստանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսի 750 նոր դեպք, առողջացել է 509 մարդ, մահացել է 21 մարդ
Հայաստանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսի 750 նոր դեպք, առողջացել է 509 մարդ, մահացել է 21 մարդ. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 191491 դեպք, որոնցից 172605-ն` առողջացած, 3497-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14499 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 847475 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4658 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 750 նոր դեպք: Ունենք 509 առողջացած և 21 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 890 է:–0–