Հայաստան է բերվել «Մոդեռնա» պատվաստանյութի 60 700 դեղաչափ (ՖՈՏՈ)
11:22
10 Նոյեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Եվրոպական Միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակներում Սլովակիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հասել է Հայաստան, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Օդանավակայանում ներկա են եղել Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, ովքեր հանձնել են նվիրատվությունը Առողջապահության նախարարությանը:
Բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում:
Հայաստանում կիրառվող «Սպայկվաքս» պատվաստանյութը նախատեսված է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար։–0–