«Հայաստանի էլեկտրական ցանցերը» 50 մլն դրամ է փոխանցել՝ ի աջակցություն Արցախի

30.09.2020, 13:18
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 50 մլն դրամ է փոխանցել  «Հայաստան» Համահայկական հիմնադրամին` ի աջակցություն խաղաղության և հաղթանակի
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» 50 մլն դրամ է փոխանցել՝ ի աջակցություն Արցախի
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 50 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» Համահայկական հիմնադրամին` ի աջակցություն խաղաղության և հաղթանակի:

Ինչպես նշում են ընկերության մամուլի ծառայությունից, ընկերությունում նշում են «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի կարևորությունը, ինչպես նաև Արցախին ուղղվող օժանդակությունը՝ նպատակ ունենալով այս անչափ կարևոր իրավիճակում լինել մեր հայրենակիցների կողքին՝ աջակցելով հայկական բանակին։

Աջակցությունն իրականացվել է բարերար Սամվել Կարապետյանի անձնական նախաձեռնությամբ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն ներառված է «Տաշիր» ընկերությունների խմբում, որի սեփականատերն է ձեռներեց և բարերար Սամվել Կարապետյանը։

«Տաշիր» ԸԽ–ն խոշորագույն դիվերսիֆիկացված արդյունաբերական և շինարարական ընկերություններից է, որն աշխատում է ՌԴ տնտեսության մի քանի ոլորտներում։–0–