Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում 5–7 աստիճանով, Երևանում գիշերը կգրանցվի -2...-4

27.03.2021, 12:48

ԵՐԵՎԱՆ, 27  մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 28-29-ը գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3 ...-4, հողի մակերևույթին՝ -5 …-7 աստիճան, հայտնում է Հայպետհիդրոմետը։

Հանրապետության տարածքում մարտի  27-ին շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, 26-27-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 27-28-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում մարտի 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ 27-ին բարձրադիր վայրերում՝  թաց ձյան տեսքով։ Մարտի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր Երևանում ցերեկը կանխատեսվում է +5...+7 աստիճան, գիշերը` -2...-4, վաղը ցերեկային ժամերին սպասվում է արևային եղանակ, կանխատեսվում է +8...+10, գիշերը` -1...-3։–0–