Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 41 պացիենտ, 3697 թեստից 1472–ը դրական է. ԱՆ–ն մանրամասնում է

14.11.2020, 11:15
Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 41 պացիենտ, 3697 թեստից 1472–ը դրական է. ԱՆ–ն մանրամասնում է
Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 41 պացիենտ, 3697 թեստից 1472–ը դրական է. ԱՆ–ն մանրամասնում է
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 115855 դեպք, որոնցից 74105-ն` առողջացած, 1738-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39564 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 460606 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 3697 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1472 նոր դեպք: Ունենք 1989 առողջացած և 41 մահվան դեպք», – նշվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 448 է:–0–