Հայաստանի մարզերում կցրտի, իսկ Երևանում, հնարավոր է, սահմանվի 41–ամյա ջերմաստիճանային ռեկորդ

16.09.2020, 09:43
Հայաստանի մարզերում կցրտի, իսկ Երևանում, հնարավոր է, սահմանվի 41–ամյա ջերմաստիճանային ռեկորդ
Հայաստանի մարզերում կցրտի, իսկ Երևանում, հնարավոր է, սահմանվի 41–ամյա ջերմաստիճանային ռեկորդ
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, սեպտեմբերի 16-17-ը Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ–արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում այսօր ցերեկային ժամերին կանխատեսվում է +32...+34 աստիճան։ Մայրաքաղաքում սեպտեմբերի 16–ին առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1979թ–ին` +33.8 աստիճան։

Հետագա չորս օրերի ընթացքում Երևանում օդի ջերմաստիճանը կտատանվի +32...+35 աստիճանի սահմանում։–0–