481.19
7.22
457.49
+18
Եղանակը Երևանում
Հայ

Կառավարությունը 4 մլրդ 750 մլն դրամ կհատկացնի հանրապետության տարբեր մասերում ճանապարհների հիմնանորոգման համար

12:35
13 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Կառավարությունը 4 միլիարդ 750 միլիոն դրամ կհատկացնի Հանրապետության տարբեր մասերում ճանապարհների հիմնանորոգման, վերականգնման և նախագծման աշխատանքները իրականացնելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Ընդհանուր առմամբ, նախատեսվում է վերաբաշխման միջոցով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 4 միլիարդ 750 միլիոն դրամ, որից շինարարական աշխատանքների համար 4 միլիարդ 536 միլիոն դրամ, 76 միլիոն դրամ նախագծման աշխատանքների համար, փորձաքննական ծառայությունների համար 16 միլիոն դրամ և տեխնիկական հսկողության համար 86 միլիոն դրամ, հեղինակային հսկողության համար` 34 միլիոն դրամ: Մասնավորապես նշված ցանկից 7 օբյեկտները 2021 թվականից փոխանցիկ օբյեկտներ են, որոնք գտնվում են կամ ավարտական փուլում կամ առաջիկայում այս հատկացումներից հետո որոշակի աշխատանքներ կանենք, կավարտվեն, 3-ը նոր սկսվող աշխատանքներ են, 3 նախագծման աշխատանքների համար և 43 օբյեկտի համար 16 միլիոն դրամ ենք հատկացում, որպեսզի դրանց փորձաքննության ծառայությունները պատվիրվի»,- եզրափակեց Սանոսյանը:

ՀՀ վարչապետը իր հերթին ներկայացրեց մի քանի խոշոր օբյեկտներ, որոնց շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում և 2022 թվականին կմեկնարկեն:

«Խոսքը Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի՝Արենի-Արփի-Եղեգնաձոր 17 կմ, Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Սարավան-Սարալանջ 16.9 կմ, Վարդավանք-Խդրանց -Ագարակ ավտոճանապարհի 13.1 կմ հիմնանորոգման, Մարտունի-Աստղաձոր 5.9 կմ ճանապարհահատվածի, Գետափի հողային պաստառի փլուզված հատվածների, պաշտպանիչ հենապատերի և կառուցվածքների վերականգնման, Ալաշկերտ ավտոճանապարհի 1 կմ հատվածի հիմնանորոգման, Ստեփանավան քաղաքի Սուրբ Վարդան փողոցի հիմնանորոգման մասին է: 2022 թվականին մեկնարկում են հետևյալ աշխատանքները. Վայոց ձորի մարզում Նորավանքի պատմական հուշարձան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգում, Արարատի մարզի Բերդիկ-Այգեստան ճանապարհի հիմնանորոգում, Այգավան - Եղեգնավան ավտոճանապարհի, Աղվանի- Տաթև միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցում և այլն: Ուզում եմ ընդգծել, որ վերջին տարիներին ճանապարհների որակի առումով էական փոփոխություններ են արվել, բայց դեպի Սյունիքի մարզ տանող ճանապարհը այն հատվածներից էր, որը դեռ որակի առումով էական խնդիրներ ուներ, սակայն արդեն երևում է, որ այս հատվածների հիմնանորոգման արդյունքում էական որակական փոփոխություն կունենանք»,- ընդգծեց Փաշինյանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:34
18 Մայիսի 2022
«Այս պահին համարում ենք մեր պահանջների հիմնական մասը բավարարված»․ Սաղաթելյանը՝ ոստիկանապետի հետ հանդիպման արդյունքների մասին
«Այս պահին համարում ենք մեր պահանջների հիմնական մասը բավարարված»․ Սաղաթելյանը՝ ոստիկանապետի հետ հանդիպման արդյունքների մասին
21:38
18 Մայիսի 2022
Ընդդիմադիր մի քանի պատգամավոր հանդիպում են ոստիկանապետի հետ
Մի քանի ընդդիմադիր պատգամավորներ քիչ առաջ հանդիպման գնացին ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ
19:21
18 Մայիսի 2022
Հայտնի են միասնական քննությունների օրերը
Հայտնի են միասնական քննությունների օրերը
18:50
18 Մայիսի 2022
Էս երկիրը որբի գլուխ չէ, որ ամեն տարի հրաժարական ու արտահերթ ընտրություն պահանջեք. Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն՝ ընդդիմությանը
Էս երկիրը որբի գլուխ չէ, որ ամեն տարի հրաժարական ու արտահերթ ընտրություն պահանջեք. Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն՝ ընդդիմությանը
15:01
18 Մայիսի 2022
Փաշինյանը կհարցաքննվի 44-օրյա պատերազմի հետևանքների մասին քրեական գործի շրջանակում. ՔԿ
ՔԿ-ից հայտնում են, որ Փաշինյանը կհարցաքննվի
13:07
18 Մայիսի 2022
Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել երթևեկության գրաֆիկի վերաբերյալ
Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել երթևեկության գրաֆիկի վերաբերյալ
12:25
18 Մայիսի 2022
Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են, աշխատանքը կաթվածահար է
Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են, աշխատանքը կաթվածահար է
11:44
18 Մայիսի 2022
«Նիկոլ, դավաճան». Երևանում ցուցարարները մի քանի րոպեով կաթվածահար են արել մետրոյի աշխատանքը
«Նիկոլ, դավաճան». Երևանում ցուցարարները մի քանի րոպեով կաթվածահար են արել մետրոյի աշխատանքը
11:39
18 Մայիսի 2022
Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն է հիմնվելու
Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն է հիմնվելու
10:16
18 Մայիսի 2022
Ոստիկանությունը բերման է ենթարկել անհնազանդության ակցիաների 73 մասնակցի
Ոստիկանությունը բերման է ենթարկել անհնազանդության ակցիաների 73 մասնակցի
09:52
18 Մայիսի 2022
Երևանում անհնազանդության ակցիաներ են, ոստիկանությունը բերման է ենթարկում ակտիվիստներին
Երևանում անհնազանդության ակցիաներ են, ոստիկանությունը բերման է ենթարկում ակտիվիստներին
19:02
17 Մայիսի 2022
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը վաճառակետերում ապառիկ վարկեր տրամադրելիս հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ստորագրել փաստաթղթերը թվային ձևաչափով