Հայաստանում սպասվում է +39 աստիճան, այնուհետև կտրուկ նվազում 8–10 աստիճանով
23.05.2020,
11:14
Հայաստանում սպասվում է +39 աստիճան, այնուհետև կտրուկ նվազում 8–10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, մայիսի 23-ին հատկապես հյուսիսային շրջաններում, մայիսի 24-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ը կնվազի 8-10 աստիճանով։
Հանրապետության տարածքում ամենաբարձր ջերմաստիճանը կանխատեսվում է շաբաթ օրը` մայիսի 23–ին Սյունիքի հովիտներում և Արցախում, որտեղ ցերեկը կանխատեսվում է +35...+39 աստիճան։ Սակայն արդեն հաջորդ օրը այդ շրջաններում սպասվում է +20...+25 աստիճան։
Մայրաքաղաք Երևանում մայիսի 23-ին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-25-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վրկ։ Այսօր ցերեկային ժամերին կանխատեսվում է +26...+28, գիշերը`+11...+13, վաղը` մայիսի 24–ին, ցերեկը սպասվում է +24...+26, գիշերը` +11...+13։–0–

Загружается новость ... "Лево"