Ձյան առատ տեղումների հետևանքով 37 տրանսպորտային միջոց արգելափակվել է
29.11.2024,
09:47
43 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 28-ին, ժամը 11։15-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ, որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 37 տրանսպորտային միջոց և 43 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: