Դեպի Հայաստան 36 ժամով դադարեցվել է բնական գազի մատակարարումը

13.11.2024, 11:31
Դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է
Դեպի Հայաստան 36 ժամով դադարեցվել է բնական գազի մատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նապտակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը, հայտնում են Գազպրոմ Արմենիայից։

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին: