Տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի 3 մասնաճյուղերի պաշտոնական բացումը

29.11.2019, 15:46
Տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի 3 մասնաճյուղերի տոնական բացումը, ինչը ևս մեկ անգամ ամրապնդել է Բանկի առաջատար դիրքերը ՀՀ բանկային շուկայում` մասնաճյուղերի քանակով
Տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի 3 մասնաճյուղերի պաշտոնական բացումը

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի 3 մասնաճյուղերի տոնական բացումը, ինչը ևս մեկ անգամ ամրապնդել է Բանկի առաջատար դիրքերը ՀՀ բանկային շուկայում` մասնաճյուղերի քանակով, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Պաշտոնապես բացվել են «Երվանդ Քոչար» մասնաճյուղը, «Թիվ 6» մասնաճյուղը, «Թիվ 33» մասնաճյուղը

«Երվանդ Քոչար» մասնաճյուղը նոր մասնաճյուղ է, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պող. 29 ա, շ. 99, և իր տարածքային դիրքի շնորհիվ, այն, անկասկած, պահանջված կլինի մեր հաճախորդների կողմից:

Հաճախորդների հարմարավետ սպասարկման համար ընդլայնվել է «Թիվ 6» մասնաճյուղի տարածքը, որը գտնվում է Էրեբունի 31 շ. 53 հասցեում, իսկ «Թիվ 33» մասնաճյուղը շարունակում է գործել նույն վարչական շրջանում, սակայն տեղափոխվել է Սվաճյան փ. 32 հասցեից, նոր, ավելի ընդարձակ տարածք` Զ. Անդրանիկի 71/7:

Մասնաճյուղերի բացման արարողությունը կայացել է տոնական մթնոլորտում: Բացման արարողությանը ներկա են եղել ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանը, ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ձոնիկ Մարգարյան, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը,

Մալաթյա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյան և այլ հյուրեր:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնաճյուղերի թվով առաջատար է` 72 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, որոնցից 27-ը արդեն գործում են Երևանում, իսկ մարզերում՝ 45-ը:

Загружается новость ... "Лево"

Մասնաճյուղերը կգործեն ստանդարտ ռեժիմով. երկուշաբթիից ուրբաթ` 09:15-17: 30:

Ինչպես Բանկի բոլոր մասնաճյուղերում, մեր հաճախորդները կկարողանան օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների ամբողջ տեսականուց`դրամական փոխանցումների իրականացում, ավանդների ձևակերպում, համալրում և կանխիկացում, վարկերի ձևակերպում և մարում, հաշիվների համալրում, խորհրդատվություն, կոմունալ վճարումների իրականացում և այլն:

Մասնաճյուղերում հաճախորդների համար առանձնացված են նաև 24/7 ռեժիմում գործող ինքնասպասարկման գոտիներ, որոնք ապահովված են վճարային տերմինալով և cash-in հնարավորությամբ բանկոմատով: Այս ծառայությունը հաճախորդներին հնարավորություն է տալիս իրականացնել շուրջ 300 բանկային գործարքներ 24/7 ռեժիմով՝ վարկերի մարում, հաշիվների և ավանդների համալրում, կոմունալ վճարների իրականացում և այլն, չսահմանափակելով Բանկի աշխատանքային ժամերով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–