Կորոնավիրուսի դեպքերը չեն նվազում, մեկ օրում հաստատվել է 2811 նոր դեպք, մահացել է 6 մարդ

09.02.2022, 11:36
Կորոնավիրուսի դեպքերը չեն նվազում, մեկ օրում հաստատվել է 2811 նոր դեպք, մահացել է 6 մարդ
 Կորոնավիրուսի դեպքերը չեն նվազում, մեկ օրում հաստատվել է 2811 նոր դեպք, մահացել է 6 մարդ
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 9-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2811 նոր դեպք, կատարվել է 7297 թեստավորում, առողջացել է 3291 մարդ, մահացել է 6 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 396885 դեպք, որոնցից 359456 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27761 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8108 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2797392 թեստավորում:-0-