Մոտ 280 հազար հայաստանցու հեռախոսահամարների արտահոսք է եղել․ Սամվել Մարտիրոսյան

07.06.2024, 14:38
Փորձագետը նշել է, որ ամենայն հավանականությամբ, Getcontact-ի բազան է
Մոտ 280 հազար հայաստանցու հեռախոսահամարների արտահոսք է եղել․ Սամվել Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել, հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Մեջը մոտ 280 հազար հայաստանցու համար կա։ Ամենայն հավանականությամբ, Getcontact-ի բազան ա։ Ու, ոնց տարիներ զգուշացնում էի, էդ էլ սիրում երեւում ա։ Բազմաթիվ մարդկանց համարներ կան, որտեղ հստակ երևում է իրենց հատուկ ծառայություններին պատկանելությունը։ Քանի որ ընկերներից մեկը տենց ա նշել մոտը։ Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ», – գրել է Մարտիրոսյանը։