Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 26 նոր դեպք, առողջացել է 63 մարդ, 1 մարդ մահացել է.ԱՆ
21.06.2021,
11:19
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 26 նոր դեպք, առողջացել է 63 մարդ, 1 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224253 դեպք, որոնցից 216112-ն` առողջացած, 4499-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2547 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1152631 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2768 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք: Ունենք 63 առողջացած և 1 մահվան դեպք:-0-