Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` վերաբացվել է մոտ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ինֆեկցիոն մասնաճյուղը (ՖՈՏՈ)
05.03.2021,
14:45
Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` վերաբացվել է մոտ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ինֆեկցիոն մասնաճյուղը. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր վերաբացվել է «Սուր Աստվածամայր» ԲԿ–ի ինֆեկցիոն մասնաճյուղը` կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին։
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով առողջապահության նախարարությունը այսօր վերաբացեց շուրջ 250 մահճակալ հզորությամբ Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը», – նշել է փոխնախարարը:
Նա որպես հետգրություն ավելացրել է, որ հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են:
Նշենք, որ հանրապետության տարածքում վերջին օրերին գրանցվում է կորոնավիրուսի դեպքերի թվի կտրուկ աճ։ Ինչպես մարտի 5–ին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, եթե հունվարին, փետրվարի սկզբին թեստավորումների 5-6 տոկոսի դեպքում էր հաստավում կորոնավիրուսը, այժմ հաստատվում է 16 տոկոսի դեպքում, հաջորդ շաբաթ էլ, ըստ ԱՆ կանխատեսումների, այդ թիվը կավելանա: Նա կոչ էր արել վերադառնալ դիմակների պարտադիր կրմանը։–0–