579.03
6.36
490.95
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Ապրիլի 24–ին, քաղաքացիները SMS ուղարկելով, կհաստատեն իրենց մասնակցությունը օրվա խորհրդին, նրանց անունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի սյուներին

13:03
22 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը և ամբողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Տասնամյակներ շարունակ հազարավոր մարդիկ՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այդ օրն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Բոլորիս համար արարողությունը հիշատակի, պահանջի ու վերածննդի նշանակություն ու խորհուրդ ունի, գրել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանը Facebook–յան իր էջում:

«2020թ․ ապրիլյան այս օրերին մենք պայքարում ենք համաշխարհային նոր մարտահրավերի՝ կորոնավիրուսի դեմ, որը հաղթահարելու և մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար կիրառվող առողջապահական սահմանափակումները ստիպում են մեզ նոր միջոց գտնել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար», – նշել է փոխվարչապետը։ 

Նա նշել է, որ այս տարի մնում ենք տանը և չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր, բայց մեր խորհրդանշական ներկայությունը ապահովելու համար կատարում ենք հետևյալ քայլերը:

Загружается новость ... "Лево"

Ապրիլի 23-ին, ժամը՝ 21:00, եկեղացական զանգերի ղողանջի ներքո մարում են Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը:

«Կոչ եմ անում մարել նաև Ձեր բնակարանների լույսերը ու պատուհանի մոտ միացնել հեռախոսների լապտերների լույսը: Այս գործողությունն իր խորհրդանշական արձագանքը կստանա Ծիծեռնակաբերդից, որին կարող եք հետևել Հանրայինի ուղիղ եթերով կամ հայացքները սևռելով դեպի հուշահամալիր: Ապրիլի 24-ին մեր բոլորի անունից կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Նույն օրը ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին արտասահմանից՝ հաստատելու իրենց հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին: Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին», – նշել է Ավինյանը:

Նա նաև հայտնել է, որ մինչև ապրիլի 25-ը ժամը 23:59-ը ներառյալ անվտանգության և կազմակերպչական նկատառումներից ելնելով Ոստիկանությունը փակելու է դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը: 

«Շնորհակալություն ձեր աջակցության, կարգապահության և պատասխանատվության համար», – եզրափակել է փոխվարչապետը:–0–



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:33
09 Հոկտեմբերի 2020
Աչքովս տեսել եմ 5 հակատանկիստ կանանց, ունենք կին դիպուկահարներ. Արծրուն Հովհաննիսյանը պատմեց ԶՈւ–ում ծառայող կանանց մասին (ՎԻԴԵՈ)
Աչքովս տեսել եմ 5 հակատանկիստ կանանց, ունենք կին դիպուկահարներ. Արծրուն Հովհաննիսյանը պատմեց ԶՈւ–ում ծառայող կանանց մասին. ՎԻԴԵՈ
16:15
09 Հոկտեմբերի 2020
Պաշտոնանկությունների շքերթ է սպասվում (ՎԻԴԵՈ)
Պաշտոնանկությունների շքերթ է սպասվում. ԶԼՄ. ՎԻԴԵՈ
13:15
09 Հոկտեմբերի 2020
Երևանում մեկնարկել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, մասնակցում են ԵՏՄ բոլոր երկրների պատվիրակությունները, բայց Ղրղըզստանից
Երևանում մեկնարկել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, մասնակցում են ԵՏՄ բոլոր երկրների պատվիրակությունները, բայց Ղրղըզստանից
12:38
09 Հոկտեմբերի 2020
Արցախի քաղաքացիները կարող են կենսաթոշակներն ու նպաստները ստանալ Հայաստանի փոստային բաժանմունքներում
Արցախի քաղաքացիները կարող են կենսաթոշակներն ու նպաստները ստանալ Հայաստանի փոստային բաժանմունքներում
11:15
09 Հոկտեմբերի 2020
614 նոր դեպք՝ մեկ օրում. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 55087-ի. մահացել է 6 մարդ
614 նոր դեպք՝ մեկ օրում. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 55087-ի. մահացել է 6 մարդ
10:18
09 Հոկտեմբերի 2020
Դադարեցրեք ցեղասպանությունը. հայտնի դերասան Մայքլ Բի Ջորդանն իր աջակցությունն է հայտնել հայերին (ՖՈՏՈ)
Դադարեցրեք ցեղասպանությունը. հայտնի դերասան Մայքլ Բի Ջորդանն իր աջակցությունն է հայտնել հայերին. ՖՈՏՈ
23:48
08 Հոկտեմբերի 2020
Հայաստանում ռազմական դրության մասին որոշումը լրացվել է. ի՞նչ փոփոխություններ են կատարվել
Հայաստանում ռազմական դրության մասին որոշումը լրացվել է. ի՞նչ փոփոխություններ են կատարվել
23:01
08 Հոկտեմբերի 2020
Երեկոյան Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ. ՊՆ
ՊՆ–ից հայտնում են, որ այսօր երեկոյան Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ
21:36
08 Հոկտեմբերի 2020
Մի քիչ առաջ խոցվեց մեկ ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հայտնեց, որ մի քիչ առաջ խոցվել է մեկ ԱԹՍ
13:27
08 Հոկտեմբերի 2020
Զինվորական դատախազությունը զգուշացնում է. զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ծառայության չներկայանալը պատժվում է ազատազրկմամբ
Զինվորական դատախազությունը զգուշացնում է. զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ծառայության չներկայանալը պատժվում է ազատազրկմամբ
12:57
08 Հոկտեմբերի 2020
ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնից, նշանակվել է պարտականությունների ժամանակավոր կատարող
ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից, նշանակվել է պարտականությունների ժամանակավոր կատարող