Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 230 նոր դեպք, 712 մարդ առողջացել է, 10 մարդ մահացել է

14.05.2021, 11:29
Կորոնավիրուսը Հայաստանում.  հաստատվել է 230 նոր դեպք, 712 մարդ առողջացել է, 10 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.  հաստատվել է 230 նոր դեպք, 712 մարդ առողջացել է, 10 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220447 դեպք, որոնցից 207464-ն` առողջացած, 4301-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7627 պացիենտ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Ընդհանուր առմամբ կատարվել է 1030335 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 3361 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 230 նոր դեպք: Ունենք 712 առողջացած և 10 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1055 է:–0–