Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2166 թեստ, հաստատվել է 198 նոր դեպք, 276 մարդ առողջացել է. ԱՆ

23.01.2021, 11:47
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2166 թեստ, հաստատվել է 198 նոր դեպք, 276 մարդ առողջացել է
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2166 թեստ, հաստատվել է 198 նոր դեպք, 276 մարդ առողջացել է. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հունվարի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165909 դեպք, որոնցից 154535-ն` առողջացած, 3034-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7593 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 634812 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2166 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 198 նոր դեպք: Ունենք 276 առողջացած և 4 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 747 է:-0-