Փաշինյանը ներկայացնում է մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը (ՈւՂԻՂ)

21.09.2020, 13:05
Փաշինյանը ներկայացնում է մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը. ՈւՂԻՂ
Փաշինյանը ներկայացնում է մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը (ՈւՂԻՂ)
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անկախության օրը ներկայացնում է մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը։

Հայաստանն այսօր նշում է անկախության 29–րդ տարեդարձը։

Ինչպես ավելի վաղ նշել է վարչապետը, այդ ռազմավարությունը ոչ թե կարծրացած մի փաստաթուղթ է, այլ 2050 թվականի Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումները, նպատակները, այդ նպատակներին հասնելու ուղիները քննարկելու, ճշգրտելու, իրագործման վերաբերյալ որոշումներ կայացնելու և իրագործման ընթացքը վերահսկելու մեխանիզմ:

«Հավատում եմ, որ սրանով մեր պետական կյանքի նոր փուլ ենք թևակոխում, երբ պետությունը կառավարում ենք ռազմավարական տրամաբանությամբ, երբ այսօր կայացրած ամեն որոշում ունի ոչ միայն ընթացիկ, այլև 10, 20, 30 տարվա ռազմավարական թիրախներ և նպատակներ», – նշել է վարչապետ Փաշինյանը:–0–