Հայաստանում մեկ շաբաթում 2,3 անգամ ավելացել է COVID-19–ի նոր դեպքերի թիվը

27.06.2022, 15:21
Հայաստանում մեկ շաբաթում 2,3 անգամ ավելացել է COVID-19–ի նոր դեպքերի թիվը
Հայաստանում մեկ շաբաթում 2,3 անգամ ավելացել է COVID-19–ի նոր դեպքերի թիվը
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հունիսի 20–26–ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք` մեկ շաբաթ առաջ գրանցված 60 դեպքի համեմատ, հաղորդում ՀՀ առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով, շարունակում է բուժում ստանալ 178 պացիենտ։

Հաշվետու շաբաթվա ընթացքում կատարվել է 4780 ՊՇՌ թեստ։ Առողջապահության նախարարության տվյալներով, այդ ընթացքում առողջացել է 62 մարդ, 1 պացիենտ մահացել է։

Հայաստանում համաճարակի ամբողջ ընթացքում հաստատվել է COVID-19–ի 423 243 դեպք, 412 755 մարդ առողջացել է, 8626 մարդ մահացել է, հաստատված COVID-19–ով ևս 1686 պացիենտ մահացել է այլ պատճառներից։

Հանրապետությունում կատարվել է կորոնավիրուսի 3 132 461 թեստ։–0–