Այսօր մինչև 18:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

23.06.2023, 11:06
Այսօր մինչև 18:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 18:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 23-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Մուրացան փողոցի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ։-0-