415.48
6.71
405.78
+25
Եղանակը Երևանում
Հայ

Լարսում օրական 170-200 մեքենա սպասարկող լրացուցիչ կետ կտեղադրվի, ԵԱՏՄ-ի մեքենաներն արտոնություն կունենան

14:47
15 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վերին Լարսի անցակետում հերթերի խնդրին լուծում տալու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել լրացուցիչ կետ տեղադրել գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, որոշակի արտոնություն կլինի ԵԱՏՄ երկրների բեռնատարների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ՝ պատասխանելով ՔՊ-ից Խաչատուր Սուքիասյանի՝ Լարսի անցակետում հերթերի խնդրի վերաբերյալ հարցին:

Գնել Սանոսյանը նկատեց՝ սրված հարց է՝ հաշվի առնելով սեզոնայնությունը, երբ միրգ-բանջարեղենի արտահանման հարց կա: «Խնդիրը բավականին օբյեկտիվ է՝ հաշվի առնելով, որ Սև ծովում նավով շատ բեռների տեղափոխում փոխադրվել է ցամաք, ինչի հետևանքով Լարսում առաջացել է այս խնդիրը: Եվ ակնհայտ է, որ բոլոր գործընկերները բավականին ջանքեր են գործադրում այս իրավիճակից դուրս գալու ուղղությամբ»,-ասաց նախարարը:

Նա ընդգծեց՝ այն հանգամանքը, որ անցակետի թողունակությունը օրական 400 է, բայց սպասարկում է 700 մեքենա, շատ բանի մասին է խոսում:

Օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը և ՊԵԿ-ի պաշտոնյաները եղել են Լարսի անցակետում: Սանոսյանը հայտնեց, որ ռուս և վրացի գործընկերների հետ նրանք բազմաթիվ քննարկումներ են ունեցել՝ վիճակն ավելի բարելավելու ուղղությամբ:

«Եվ հետևյալ պայմանավորվածությունն ունենք՝ մոտ ժամանակներս ՌԴ կառավարության համապատասխան որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, որոշակի արտոնություն կլինի ԵԱՏՄ երկրների համար: Արտոնությունը շատ ավելի մեծ է ԵԱՏՄ երկրների համար, մասնավորապես մեզ համար»,-ասաց Սանոսյանը:
Խոսելով այս պահին առկա հերթերից՝ նա ասաց, որ հերթում սպասող մեքենաների քանակը բավականին մեղմվել է: Խնդիր կար նաև ժամանակին Ռուսաստանից Վրաստան անցնելու ուղղությամբ, այս պահին այդ առումով խնդիր չկա, մեկ օր են մեքենաները մնում: Իսկ մյուս ուղղությամբ հայկական մեքենաների քանակը 400-500-ի սահմաններում է:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:31
10 Օգոստոսի 2022
Կրակային դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
Կրակային դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
16:17
10 Օգոստոսի 2022
Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի փակ հատվածի երթևեկությունը վերականգնվել է
Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի փակ հատվածի երթևեկությունը վերականգնվել է
15:50
10 Օգոստոսի 2022
Բացահայտվել են Իրանից վառելիքի անօրինական մատակարարման սխեմաներ (ՎԻԴԵՈ)
Բացահայտվել են Իրանից վառելիքի անօրինական մատակարարման սխեմաներ. ՎԻԴԵՈ
14:24
10 Օգոստոսի 2022
Globbing–ի, Onex–ի և Հայփոստի ծառայության նկատմամբ վարույթ է հարուցվել
Globbing–ի, Onex–ի և Հայփոստի ծառայության նկատմամբ վարույթ է հարուցվել
12:37
10 Օգոստոսի 2022
Փակ է Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի մի հատվածի երթևեկությունը (ՖՈՏՈ)
Փակ է Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի մի հատվածի երթևեկությունը. ՖՈՏՈ
11:58
10 Օգոստոսի 2022
Երևանում սպասվում է +42. Իրաքից տաք հոսանքներ են ներթափանցում
Երևանում սպասվում է +42. Իրաքից տաք հոսանքներ են ներթափանցում
11:46
09 Օգոստոսի 2022
Ուշադրություն. ժամանակավորապես կփակվի դեպի միջպետական ճանապարհ տանող առանցքային կամրջի մի հատվածը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. ժամանակավորապես կփակվի դեպի միջպետական ճանապարհ տանող առանցքային կամրջի մի հատվածը. ՍԽԵՄԱ
10:08
09 Օգոստոսի 2022
Մի շարք զինծառայողներ տեղափոխվել են ռազմական ոստիկանություն
Մի շարք զինծառայողներ տեղափոխվել են ռազմական ոստիկանություն
15:26
08 Օգոստոսի 2022
ՊԵԿ–ը զգուշացնում է. ակտիվ վարչարարություն է սկսում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների պահպանման մասով
ՊԵԿ–ը զգուշացնում է. ակտիվ վարչարարություն է սկսում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների պահպանման մասով
13:16
08 Օգոստոսի 2022
Հայաստանում շքեղ աստղաթափ է սպասվում
Երկնակամարում ֆանտաստիկ տեսարաններ են սպասվում
10:01
08 Օգոստոսի 2022
Հայաստանում պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել
Հայաստանում պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել
17:32
07 Օգոստոսի 2022
Հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել
Հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել