Երևանի տրանսպորտային պարկը մինչև տարեվերջ կհամալրվի 165 հատ 8.5 մետրանոց ավտոբուսներով և 30 տրոլեյբուսներով
18.10.2022,
15:00
Քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի տրանսպորտային պարկը մինչև տարեվերջ կհամալրվի 165 հատ 8.5 մետրանոց ավտոբուսներով և 30 տրոլեյբուսներով

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևան քաղաքի տրանսպորտային պարկը մինչև տարեվերջ կհամալրվի 165 հատ 8.5 մետրանոց ավտոբուսներով և 30 տրոլեյբուսներով։
Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանն այսօր կայացած Ավագանու նիստի ժամանակ։
«Մինչև մյուս տարվա վերջ նախատեսվում է ձեռք բերել ևս 87 հատ 12 մետրանոց ավտոբուսներ։ Խնդիր ունենք մաքսատան հետ՝ ավտոբուսների սպասարկման տեխնիկական մասերի հետ կապված: Շուտով տեխնիկապես չշահագործվող ավտոբուսները ևս կմտնեն շահագործման», – ասաց Սարգսյանը։–0–