«Արաբկիր» ԲԿ-ում 14 տարեկան երեխա է մահացել. պարզաբանում
09.12.2024,
12:52
ԲԿ-ից հայտնում են, որ բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. «Արաբկիր բժշկական համալիրը» հայտարարություն է տարածել։
«Տեղեկացնում ենք, որ 14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել եւ սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ «Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, եւ բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել»,-նշված է հաղորդագրության մեջ։