411.92
6.46
395.35
+7
Եղանակը Երևանում
Հայ

Սպառնացել է ծնողներին ուղարկել աղջկա կիսամերկ նկարները. Գյումրիում երիտասարդը 14–ամյա աղջկանից 9 հազ դոլարի ոսկի է շորթել

13:30
24 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Անչափահաս աղջկանից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել մի 20-ամյա երիտասարդի: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրի քաղաքի բնակիչը՝ ծնված 1999 թվականին, համաքաղաքացի, 2004թ. ծնված աղջկա և վերջինիս ընտանիքի կողմից օգտագործվող գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու դիտավորությամբ, նրա մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2019 թվականի փետրվար ամսից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 4.275.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր և կանխիկ գումար:

Քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ երիտասարդը, իր անձնական օգտագործման բջջային հեռախոսահամարի «Վայբեր» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով, ծանոթություն հաստատելու նպատակով, հաղորդագրություն է ուղարկել 14-ամյա աղջկա հեռախոսահամարի «Վայբեր» հեռահաղորդակցման հավելվածին և սկսել հեռախոսային խոսակցությունների և հանդիպումների միջոցով շփվել նրա հետ, այնուհետև խնդրել իրեն օգնել գումարով՝ հետագայում հետ վերադարձնելու պայմանով:

Աղջիկը չի մերժել երիտասարդի խնդրանքը և վերջինիս պահանջով լուսանկարելով իրեն պատկանող ոսկյա շղթան և ոսկյա կախազարդը՝ նրան է ուղարկել և հաջորդ օրը տվել նախօրոք խոստացված հիշյալ զարդերը, իսկ մի քանի օր անց, դարձյալ երիտասարդի խնդրանքով, նաև՝ կանխիկ գումար:

Բացի այդ, պարզվել է նաև, որ երիտասարդը 2019 թվականի մարտ ամսին կրկին զանգահարել և անչափահաս աղջկանից պահանջել է գումար կամ ոսկյա զարդեր, սակայն, ստանալով մերժում, սպառնացել է վերջինիս, թե նախապես վերցրած ոսկյա զարդերի լուսանկարները կուղարկի նրա հորը՝ այդ կերպ, սպառնալինքների ներքո, պահանջելով տարբեր ժամանակահատվածներում ստանալով աղջկա ընտանիքին պատկանող տարբեր տեսակի ոսկյա զարդեր:

«Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2019 թվականի մայիս ամսին երիտասարդն աղջկան խնդրել է ուղարկել իր կիսամերկ լուսանկարները: Երիտասարդը, իր «Վայբեր» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով նշված լուսանկարներն ստանալով, մի քանի օր անց զանգահարել և աղջկանից կրկին պահանջել է ոսկյա զարդեր կամ գումար՝ սպառնալով հակառակ դեպքում նրա կիսամերկ լուսանկարներն ուղարկել վերջինիս հորը և տարածել՝ արդյունքում, սպառնալիքների ներքո, ստանալով ևս 30.000 ՀՀ դրամ գումար և տարբեր տեսակի ոսկյա զարդեր»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Այսպիսով, քննության տվյալներով, 20-ամյա երիտասարդն ընդհանուր առմամբ, շորթման եղանակով, անչափահաս աղջկանից պահանջել և ստացել է 4.275.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր և 30.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ինչպես նշում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը, նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է հափշտակված ոսկյա զարդերի մի մասը՝ 1 835 000 ՀՀ դրամի չափով, որն ի պահ է հանձնվել ՀՀ կենտրոնական բանկին:

Քննիչի որոշմամբ՝ կալանք է դրվել 20-ամյա երիտասարդին սեփականության և համասեփականության իրավունքով պատկանող գույքի վրա:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:56
01 Դեկտեմբերի 2022
Տեղական տուրքը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 մլն դրամ. Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տուրքը մի քանի անգամ կբարձրանա
Տեղական տուրքը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 մլն դրամ. Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տուրքը մի քանի անգամ կբարձրանա
12:01
01 Դեկտեմբերի 2022
Հայաստանում կան փակ ճանապարհներ. որոշ վայրերում մառախուղ է
Հայաստանում կան փակ ճանապարհներ. որոշ վայրերում մառախուղ է
11:35
01 Դեկտեմբերի 2022
Արդշինբանկն անցկացնում է ակցիա 10000 դրամ դրամական փոխանցում կատարող յուրաքանչյուր 300-րդ հաճախորդի համար
Դեկտեմբերի 1-ից 30-ը Արդշինբանկն իրականացնում է ակցիա արագ դրամական փոխանցումների համակարգերից օգտվող հաճախորդների համար
21:29
30 Նոյեմբերի 2022
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում
21:15
30 Նոյեմբերի 2022
Մարուքյանը նշել է, թե Հայաստանի որ տարածքներն են օկուպացվել Ադրբեջանի կողմից
Մարուքյանը նշել է, թե Հայաստանի որ տարածքներն են օկուպացվել Ադրբեջանի կողմից
20:41
30 Նոյեմբերի 2022
Փաշինյանը նշել է Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման երեք նպատակները
Փաշինյանը նշել է Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման երեք նպատակները
20:28
30 Նոյեմբերի 2022
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել. ՖՈՏՈ
17:34
30 Նոյեմբերի 2022
12 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
12 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
14:53
30 Նոյեմբերի 2022
10 ժամ փակ կլինի Երևանի կամուրջներից մեկի երթևեկը
10 ժամ փակ կլինի Երևանի կամուրջներից մեկի երթևեկը
13:41
30 Նոյեմբերի 2022
Ameria PhonePOS. Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համար (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկը գործարկել է անհպում անկանխիկ վճարումների նոր գործիք` Ameria PhonePOS կամ ՀեռաPOS, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնը դարձնել POS տերմինալ և ստանալ վճարումներ ցանկացած վայրում` հարմար, արագ և հուսալի եղանակով
13:32
30 Նոյեմբերի 2022
Քրեական հետապնդում է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ
Քրեական հետապնդում է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ
11:37
30 Նոյեմբերի 2022
Սկսվել է Ադրբեջանի կողմից վերադարձրած հայ զինծառայողների 13 դիերի նույնականացման գործընթացը. ՔԿ
Սկսվել է Ադրբեջանի կողմից վերադարձրած հայ զինծառայողների 13 դիերի նույնականացման գործընթացը