Կորոնավիրուսից մահերի թիվն ավելանում է. նախօրեին մահացել է 11 մարդ, գրանցվել է 357 նոր դեպք, 269 մարդ առողջացել է

17.08.2021, 11:11

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 171 դեպք, որոնցից 223 070-ն` առողջացած, 4713-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6250 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 446 731 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 6584 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: Ունենք 269 առողջացած, 11 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1138 է:–0–