Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը սրվում է. հաստատվել է 1066 նոր դեպք, 586 մարդ առողջացել է, 23 մարդ մահացել է
25.09.2021,
11:58
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը սրվում է. հաստատվել է 1066 նոր դեպք, 586 մարդ առողջացել է, 23 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 257 620 դեպք, որոնցից 239 113-ն` առողջացած, 5239-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 067 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 682 804 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 6606 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1066 նոր դեպք: Ունենք 586 առողջացած, 23 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1201 է:–0–