Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 103 նոր դեպք, 82 մարդ առողջացել է, 2 մարդ մահացել է.ԱՆ

24.06.2021, 11:09
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 103 նոր դեպք, 82 մարդ առողջացել է, 2 մարդ մահացել է.ԱՆ
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 103 նոր դեպք, 82 մարդ առողջացել է, 2 մարդ մահացել է.ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224533 դեպք, որոնցից 216312-ն` առողջացած, 4505-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարաությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2620 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1163742 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3452 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք: Ունենք 82 առողջացած և 2 մահվան դեպք:–0–