Երևան կներկրվի 100 հատ 12 մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուս, ձեռք կբերվի 10 նոր տրոլեյբուս

16.03.2022, 13:58
Երևան կներկրվի 100 հատ 12 մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուս, ձեռք կբերվի 10 նոր տրոլեյբուս
Երևան կներկրվի 100 հատ 12 մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուս, ձեռք կբերվի 10 նոր տրոլեյբուս
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի–Արմենիա/. 2022 թ. լրամշակված բյուջեի նախագծով հաստատվել են Երևան քաղաքի համար կարևոր հավելյալ մի քանի ծախսային ծրագրեր:

Քաղաքապետարանի հաղորդմամբ, կներկրվեն 100 հատ 12 մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուսներ, որոնք ձեռք կբերվեն ՀՀ Կառավարության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ, կտեղադրվի 426 նոր վերելակ՝ նախորդ տարվա 54-ի համեմատ, որի համար քաղաքային բյուջեից կհատկացվի շուրջ 3.2 մլրդ դրամ, ձեռք կբերվի ժամանակակից 10 նոր տրոլեյբուս։

Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվեն ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, միջազգային մրցույթների դափնեկիր, ռեժիսոր, սցենարիստ, երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Էլմիրա Հեքեքյանի, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, քանդակագործ Թերեզա Միրզոյանի, ազատամարտիկ, գնդապետ Ռոլանդ Քելեշյանի, ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանի, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մարտին Թովմասյանի, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Վարդան Մուսախանյանի, հայ օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վահան Միրաքյանի, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Հրաչյա Սաղաթելյանի, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Երևանի պատվավոր քաղաքացի Հրաչյա Աշուղյանի և ՀԽՍՀ վաստակավոր շինարար, ճարտարապետության դոկտոր Տիրան Մարությանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ:–0–