Երևանում -10 է, բայց -20 աստիճանին հավասար ցուրտ է, Սուրենյանը նշել է պատճառը

08.01.2021, 10:00
Երևանում -10 է, բայց -20 աստիճանին հավասար ցուրտ է, Սուրենյանը նշել է պատճառը
Երևանում -10 է, բայց -20 աստիճանին հավասար ցուրտ է, Սուրենյանը նշել է պատճառը

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արդեն մոտ 10 օր է Երևանում սառնամանիքներ են։

Ամբողջ քաղաքը պատվել է եղյամով ։ Խիտ ամպամածությունն ու մառախուղը պատել են ոչ միայն մայրաքաղաքը, այլև ողջ Արարատյան դաշտավայրը, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռները։ Ի դեպ, Հայաստանի մյուս շրջաններում, մասնավորապես` Տավուշում, Լոռիում և Սյունիքում, ինչպես նաև Արցախում, ըստ օդերևութաբանների, արևային եղանակ է, օդի ջերմաստիճանը հասնում է +15...+19–ի։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Արարատյան դաշտավայրում սառը օդի կուտակում էր գրանցվել 2016–17թթ.–ին, երբ դեկտեմբերի կեսերից, ավելի քան 40 օր, Երևանում և ողջ Արարատյան դաշտավայրում գրանցվում էին խիստ սառնամանիքներ։ Այն ժամանակ Երևանում ցերեկային ժամերին -7...-9 էր, գիշերը` -11...-13։–

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշել է նման սառնամանիքների պատճառը։

«Երևանում -10 է, բայց -20 աստիճանին հավասար ցուրտ է, պատճառը բարձր հարաբերական խոնավությունն է», – գրել է օդերևութաբանը Facebook–յան իր էջում։–0–