Հայաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի 652 նոր դեպք, կատարվել է 2563 թեստավորում, առողջացել է 601 մարդ. ԱՆ

20.12.2020, 11:13
Հայաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի 652 նոր դեպք, կատարվել է 2563 թեստավորում, առողջացել է 601 մարդ
Հայաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի 652 նոր դեպք, կատարվել է 2563 թեստավորում, առողջացել է 601 մարդ. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 153825 դեպք, որոնցից 132532-ն` առողջացած, 2630-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18011 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 566746 թեստավորում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Այսպիսով` երեկ կատարվել է 2563 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 652 նոր դեպք: Ունենք 601 առողջացած և 14 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 652 է:–0–