Տեղամասերի ավելի քան 1/3–ի հաշվարկի արդյունքում Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջատարն է «Իմ քայլը» դաշինքը` 81,11%

24.09.2018, 01:21
ԿԸՀ–ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների 167 տեղամասերի արդյունքները։
Տեղամասերի ավելի քան 1/3–ի հաշվարկի արդյունքում Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջատարն է «Իմ քայլը» դաշինքը` 81,11%

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստ ԵՐԵ ի–Արմենիա/. ԿԸՀ–ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների 167 տեղամասերի արդյունքները։ 

Կիրակի կայացած ընտրություններն անցկացվել են 475 ընտրատեղամասերում։ Ընտրություններին մասնակցել է 12 քաղաքական ուժ։

ԿԸՀ–ի կայքում հրապարակված տվյալների համաձայն, ձայները բաշխվել են հետևյալ կերպ.


ԲՀԿ (թեկնածու Նաիրա Զոհրաբյան) – 6,74%

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք (Անահիտ Թարխանյան) – 0,70% 

«Երևանցիներ» կուսակցությունների դաշինք (Արարատ Զուրաբյան) – 0,91%

«Երկիր ծիրանի» կուսակցություն (Զարուհի Փոստանջյան) – 1,41%

«Ժառանգություն» կուսակցություն (Րաֆֆի Հովհաննիսյան) – 0,72% 

«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն (Մանվել Գասպարյան) – 0,19% 

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք (Հայկ Մարության) – 81,11%

«Լույս» կուսակցությունների դաշինք (Արտակ Զեյնալյան) – 5,07%

ՀՅԴ (Միքայել Մանուկյան) – 1,68%

«Հայք» կուսակցություն (Գևորգ Հովսեփյան) – 0,16%

«Ռեֆորմիստների» կուսակցություն (Արտակ Ավետյան) – 0,20% 

«Օրինաց երկիր» կուսակցություն (Մհեր Շահգելդյան) – 1,09%

«Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, եթե Ավագանու ընտրությունների արդյունքում կուսակցություններից մեկը ստանում է մանդատների ավելի քան 50%–ը, ապա այդ կուսակցության ցանկը գլխավորած թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ։–0–