555.89
6.69
478.76
+25
Եղանակը Երևանում
Հայ

Անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելու համար նախատեսվում է կիրառել 0,5 տուգանային միավոր

11:53
19 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընթացքի ժամանակ ծխելու համար ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և տաքսիների վարորդների նկատմամբ կիրառել 1, իսկ անձնական տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ՝ 0,5 տուգանային միավոր: 

Загружается новость ... "Лево"

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«Առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկով նախագծում կատարվել է փոփոխություն՝ անձնական տրանսպորտային միջոցի վարորդի կողմից վարելու ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրանք կամ դրա փոխարինիչ օգտագործելու համար 1 բալի փոխարեն տուգանել 0.5 միավոր` հաշվի առնելով նշված արարքի առավել նվազ վտանգավորությունը հասարակական տրանսպորտի վարորդների կողմից նույն արարքը կատարելու համեմատությամբ»,- ասաց Ֆիդանյանը:

Օրենքի նախագծով նախատեսվում է համապատասխան հոդվածների սանկցիաներում լրացնել նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքը կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու պահանջ: Այսինքն՝ այն խախտումները, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն վարելու իրավունքից զրկում, ապա վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքում կսահմանվի տուգանքի ձևով վարչական պատասխանատվություն: 

Օրենսգրքում նախատեսվում է հստակ ամրագրել, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:39
14 Հոկտեմբերի 2021
«Ո՞նց տենց շուտ սարքեցինք վակցինան, եթե մյուսների համար տասնյակ տարիներ են ծախսել։ Բա մի տասը տարի պետք չի՞ փորձարկել».ԱՆ–ն պատասխանում է բնակչությանը հուզող հարցերին
«Ո՞նց տենց շուտ սարքեցինք վակցինան, եթե մյուսների համար տասնյակ տարիներ են ծախսել։ Բա մի տասը տարի պետք չի՞ փորձարկել».ԱՆ–ն պատասխանում է բնակչությանը հուզող հարցերին
14:44
14 Հոկտեմբերի 2021
Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը.կառավարության որոշում
Կառավարության որոշմամբ, արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը
12:15
14 Հոկտեմբերի 2021
Հայաստանը չի վարում բանակցություններ միջանցքի մասին, բայց պատրաստ է բացել իր ուղիներն Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադրումների համար.ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը չի վարում բանակցություններ միջանցքի մասին, բայց պատրաստ է բացել իր ուղիներն Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադրումների համար
11:04
14 Հոկտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1589 նոր դեպք, 754 մարդ առողջացել է, 29 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1589 նոր դեպք, 754 մարդ առողջացել է, 29 մարդ մահացել է
22:55
13 Հոկտեմբերի 2021
Հայաստանում COVID-19-ից ծննդկան է մահացել.նախարար
Հայաստանում COVID-19-ից ծննդկան է մահացել
22:43
13 Հոկտեմբերի 2021
ԱԱԾ. 700 քաղաքացի չի պատվաստվել, բայց ստացել է պատվաստումը հաստատող կեղծ փաստաթղթեր
Բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5.000-10.000-ական դրամ կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են
22:22
13 Հոկտեմբերի 2021
Շուրջ 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Շուրջ 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
21:56
13 Հոկտեմբերի 2021
Փոխվել են աշխատակիցների նկատմամբ կիրառվող սահմանափակումները COVID-19–ի դեմ պատվաստման կապակցությամբ
Փոխվել են աշխատակիցների նկատմամբ կիրառվող սահմանափակումները COVID-19–ի դեմ պատվաստման կապակցությամբ
21:06
13 Հոկտեմբերի 2021
S&P գործակալությունը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական»
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական» նախկին «կայունի» փոխարեն
14:32
13 Հոկտեմբերի 2021
ԱՆ փորձագետը նշեց, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշը
ԱՆ փորձագետը նշեց, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշը
11:58
13 Հոկտեմբերի 2021
Չինաստանից Երևան բերվող 211 նոր ավտոբուսները սպասարկելու են 17 երթուղի.քաղաքապետարանից պարզաբանում են
Չինաստանից Երևան բերվող 211 նոր ավտոբուսները սպասարկելու են 17 երթուղի.քաղաքապետարանից պարզաբանում են
11:53
13 Հոկտեմբերի 2021
24 ժամ ջուր չի լինելու Երևանի վարչական շրջաններից մեկում
Մի ամբողջ օր ջուր չի լինելու Երևանի վարչական շրջաններից մեկում