Գալինա Դավիթյան․ 19 տարին մեզ համար պարզապես տարեթիվ չէ, այլ նոր գաղափարների և հետաքրքիր նախագծերի աճի ցուցանիշ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Հարգելի ընկերներ, գործընկերներ,
«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը դարձավ 19 տարեկան։ Մեզ համար դա պարզապես տարեթիվ չէ, այլ նվիրվածության խորհրդանիշ մեր մասնագիտությանը, ընթերցողին և գործին:
Այս տարիների ընթցաքում մենք ոչ միայն լուսաբանել ենք իրադարձություններ, այլև փորձել ենք դառնալ ճշմարիտ և օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր, որպեսզի չհուսահատեցնենք մեր ընթերցողին և ամրապնդենք նրա վստահությունը մեր ռեսուրսի նկատմամբ:
Դա անհնար կլիներ իրագործել առանց մեր թիմի, ընթերցողների լսարանի, գործընկերների և ընկերների, ովքեր այս տարիների ընթացքում հավատացել են մեզ։ Շնորհակալ ենք յուրաքանչյուր աշխատակցին, մեր յուրաքանչյուր գործընկերոջը և բոլորին, ովքեր ընտրել են «Նովոստի–Արմենիա»–ն որպես տեղեկատվության հուսալի աղբյուր։
Մեզ համար 19 տարին պարզապես տարեթիվ չէ, այլ նոր գաղափարների և հետաքրքիր նախագծերի աճի ցուցանիշ։ Հավատում ենք մեր հավակնոտ ծրագրերին և պատրաստ ենք կյանքի կոչել դրանք։ Հուսով ենք, որ դուք կաջակցեք մեզ այս բարդ գործընթացում։
Շնորհակալ ենք, որ հավատում եք մեզ։ Կշարունակենք միասին պատմություն կերտել։
Հարգանքներով՝
Գալինա Դավիթյան
«Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն