«Լույս» հիմնադրամը կշարունակի աջակցել 70 կրթաթոշակառուների 2018-2019 թթ․ ուստարվա համար

29.05.2018, 21:05
«Լույս» հիմնադրամը կշարունակի աջակցել 70 կրթաթոշակառուների 2018-2019 թթ․ ուստարվա համար:
«Լույս» հիմնադրամը կշարունակի աջակցել 70 կրթաթոշակառուների 2018-2019 թթ․ ուստարվա համար

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը, գոհունակությամբ փաստելով 2009-2018 թթ․ իրականացված ծրագրերի արդյունքները և կարևոր ձեռքբերումները, որոշումներ է կայացրել հիմնադրամի հետագա գործունեության վերաբերյալ, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Խորհուրդը որոշել է ապահովել աշխարհի լավագույն 10 համալսարաններում («Լույսի» համալսարաններ) 2017-2018 ուսումնական տարվանից իրենց կրթությունը շարունակող շուրջ 70 կրթաթոշակառուների աջակցությունը նաև 2018-2019 թթ․ ուսումնական տարվա համար։

Խորհրդի անդամներն իրենց շնորհակալական խոսքն են հայտնում հիմնադրամի կրթական ծրագրի աշխատակիցներին նախորդ տարիների նվիրված աշխատանքի համար և հուսով են, որ նրանք մասնակից ու աջակից կլինեն «Լույս» համայնքի ձևավորման և այլ գալիք նախաձեռնություններում։

«Լույս» հիմնադրամը հիմնադրվել է 2008 թվականի ապրիլին Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

«Լույսի» նպատակն է ֆինանսավորել հայ ուսանողների ուսումը արտերկրյա առաջատար բուհերում։ Գործունեության մի քանի տարվա ընթացքում «Լույսն» արդեն վճարել է հարյուրավոր հայ ուսանողների ուսման վարձը։–0–