ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

«Հնչյունի հայկական դպրոց. ջութակի արվեստը» բացառիկ մշակութային նախագիծ է, որն առաջին անգամ մեկ հարթակում է միավորում ջութակի հայկական դպրոցի պատմությունը, ներկան և ապագան։

Ջութակի արվեստի հայկական դպրոցն ավանդաբար հայտնի է ամբողջ աշխարհում՝ Վիեննայից մինչև Տոկիո։ Սերգեյ Խաչատրյան, Դիանա Ադամյան, Հայկ Ղազազյան, Նունե Մելիքյան, նրանց անունները դարձել են բարձր պրոֆեսիոնալիզմի հոմանիշ՝ մարմնավորելով յուրօրինակ ոճն ու գործիքին վիրտուոզ տիրապետելու վարպետությունը։

Նրանք Հայաստանի դեսպաններն են ամբողջ աշխարհում, որոնց շնորհիվ մարդիկ իմանում են մեր երկրի հարուստ մշակութային ավանդույթների մասին: Ըմբիշներն ու շախմատիստներն արդեն դարձել են երկրի դեսպաններ: Երաժիշտները նույնպես կարող են դառնալ. չէ՞ որ տաղանդները շատ է, դրա համար պարզապես պահանջվում է համակարգված, երկարատև աշխատանք, ինչպես շախմատի դեպքում է:

Հայաստանում ջութակն ավելին է, քան պարզապես գործիք։ Այն ազգի հոգու լեզուն է։ Վարպետների, ուսուցիչների և երիտասարդ կատարողների ձայների միջոցով նախագիծը բացահայտում է, թե ինչպես է ձևավորվել և շարունակում է զարգանալ դպրոցը, որը հայտնի է իր արտահայտչականությամբ, ինտոնացիայի մաքրությամբ և հոգևոր խորությամբ։

Նախագծում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում աննախադեպ մի իրադարձություն. Հայաստանում առաջին անգամ հայերեն է թարգմանվել և հրատարակվել է Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» ջութակի ակադեմիական դասագիրքը, որը հայտնի է ամբողջ աշխարհում: Այս քայլը ոչ միայն ամրապնդում է ազգային երաժշտական կրթության մեթոդաբանական հիմքը, այլև խորհրդանշում է նոր էջ ջութակի հայկական մշակույթի զարգացման գործում:

Երբ ջութակը խոսում է հայերեն․ Հայաստանում երաժշտական կրթության նոր էջ է բացվում 

Երբ ջութակը խոսում է հայերեն, ոչ միայն ծնվում է երաժշտություն, այլև կենդանանում է ժողովրդի պատմությունը, հիշողությունը և հպարտությունը: Սերգեյ Խաչատրյանի, Դիանա Ադամյանի և Հայկ Ղազազյանի անունները հնչում են աշխարհի լավագույն բեմերում, իսկ Արամ Խաչատրյանի և Տիգրան Մանսուրյանի ջութակի կոնցերտները բարձր են գնահատվում երաժշտասերների կողմից: Primavera Foundation հիմնադրամի տնօրեն Ելենա Յակովլևան «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես է առաջացել Կարլ Ֆլեշի հայտնի ջութակի դասագիրքը թարգմանելու գաղափարը և ինչու է մշակույթը դառնում ապագայի մեջ կատարվող ռազմավարական ներդրում։