Որքա՞ն մարդ է հիվանդացել կորոնավիրուսով Հայաստանում
Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, մարտի 22–ի առավոտվա դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 190 դեպք։ Վարակակիրների մեծ մասն Էջմիածնի բնակիչներ են և մարդիկ, ովքեր շփվել են Երևանի արտադրամասերից մեկում վարակված մարդկանց հետ։
Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։
Ինչպե՞ս չվարակվել
Իսկ պե՞տք է կրել դիմակ
ՀՀ առողջապահության նախարարությունից նշում են, որ չարժե դիմակ կրել փողոցում։ Դիմակ պետք է կրեն միայն հիվանդները և նրանց հետ շփվող մարդիկ։
Ո՞վ է ռիսկի խմբում
Ի՞նչ անել, եթե անհրաժեշտ է շտապ մեկնել երկրից
Իսկ ի՞նչ անեն Հայաստանի քաղաքացիները, ովքեր վերադարձել են ՀՀ այն երկրներից, որտեղ վիրուսը մեծ տարածում ունի
ՀՀ քաղաքացիները, ովքեր վերադարձել են այն երկրներից, որտեղ վիրուսը մեծ տարածում ունի, պետք է ենթարկվեն 14–օրյա ինքնամեկուսացման, եթե չի կայացվել որոշում հատուկ գոտում կարանտինային միջոցառումների մասին։
ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս մնալ տանը, ինքնամեկուսանալ ընտանիքի մյուս անդամներից, այցելելուց առաջ զանգել բժշկին, եթե ցուցված է, կրել բժշկական դիմակ, փակել բերանն ու քիթը հազալիս և փռշտալիս, հաճախ լվանալ ձեռքերը, օգտվել առանձնացված կենցաղային իրերով, չընդունել հյուրերի, լվանալ հագուստն ու անկողնային սպիտակեղենը բարձր ջերմաստիճանի պայմաններում (առնվազն 60 աստիճան)։
Եթե ինքնամեկուսացման 14 օրերի ընթացքում նկատվի ինքնազգացողության վատացում, պետք է զանգահարել 060838300 հեռախոսահամարով։
Ինչպե՞ս ճանաչել կորոնավիրուսի ախտանիշները
Կորոնավիրուսի հիմնական ախտանշանները,ԱՀԿ-ի տվյալներով, մարմնի ջերմաստիճանի բարձրացումն է, չոր հազը, հոգնածությունը և դժվարացած շնչառությունը: ԱՀԿ-ն հայտնում է, որ և՛ նոր կորոնավիրուսը, և՛ դրան նման սեզոնային գրիպն առաջացնում են շնչառական օրգանների հիվանդություն: Ընդ որում որոշ մարդկանց մոտ ախտանիշները կարող են բացակայել, իսկ մյուսների մոտ նկատվում են հիվանդության ծանր տեսակներ, որոնք հանգեցնում են մահվան:
Որքա՞ն է տևում COVID‑19-ի ինկուբացիոն շրջանը
Ինկուբացիոն շրջանը վարակման և հիվանդության կլինիկական ախտանշանների ի հայտ գալու միջև ընկած ժամանակահատվածն է: Ինչպես հաղորդվում է ԱՀԿ-ի պաշտոնական կայքում, համաձայն գնահատականների մեծ մասի, COVID‑19-ի ինկուբացիոն շրջանի տևողությունը տատանվում է 1-14 օր և հաճախ կազմում է մոտ 5 օր: Այս գնահատականները կհստակեցվեն նոր տվյալների ստացմանը զուգահեռ:
Ու՞ր դիմել ախտանիշների ի հայտ գալու դեպքում
Գործում է նաև պարետատան «թեժ գիծ», որի միջոցով քաղաքացիները 24–ժամյա ռեժիմով կարող են ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։–0–