440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Վիկ Դարչինյանը կարող է դառնալ աշխարհի տասնակի չեմպիոն

16:30
05 Մարտի 2018
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի Արմենիա/. Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, տարբեր տիտղոսների դափնեկիր, աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը կարող է դառնալ աշխարհի տասնակի չեմպիոն, եթե հաղթի ռուսաստանցի Եվգենի Գրադովիչին, այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց բռմքամարտիկը:

«2017 թվականի սկզբին ավարտել եմ պրոֆեսիոնալ կարիերան, չնայած պաշտոնապես չեմ հայտնել դրա մասին: Սակայն որոշ ժամանակ անց առաջարկ եմ ստացել Ռուսաստանից` մենամարտ անցկացնելու աշխարհի ներկայիս չեմպիոն Եվգենի Գրադովիչի հետ, ով IBF վարկանիշով աշխարհի չեմպիոնական գոտի ունի: Պատասխան տալուց առաջ մենամարտ եմ անցկացրել, որպեսզի վերադառնամ նախկին մարզական վիճակին և առաջին իսկ ռաունդում հաղթանակ եմ տարել նոքաութով», - ասաց Դարչինյանը:

Եվգենի Գրադովիչը` ռուս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, ով հանդես է գալիս կիսաթեթև քաշային կարգում: 2013 թ.-ի մարտից 2015 թ.-ի մայիսն ունեցել է IBF վարկանիշով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Եվգենի Գրադովիչը ներառվել էր Գաթիի ցուցակ HBO վարկանիշով (5 ամենաարժանի ու տպավորիչ բռնցքամարտիկներ), որտեղ զբաղեցնում էր 2-րդ հորիզոնականը, զիջելով միայն Ռուսլան Պրովոդնիկովին:

Загружается новость ... "Лево"

Դարչինյանը նշեց, որ պատրաստ է բռնցքամարտի ու այդ հանդիպման տեսագրությունը նա ուղարկել է Գրադովիչի թիմին:

«Մոսկվայից դեռ չենք ստացել պատասխան, սակայն ես պատրաստ եմ սպասել ևս 2-3 ամիս: Նրանք մտածում էին, որ տարիքս արդեն մեծ է, ու ես չեմ կարողանալու մենամարտել: Սակայն տեսանյութը ստանալուց հետո հասկացան, որ ես կհամաձայնեմ կգամ հաղթանակի համար: Նշեմ նաև, որ ես համաձայնվել եմ անցկացնել այս հանդիպումը, քանի որ հաղթանակի դեպքում իմ 10-րդ գոտին կստանամ, ինն աննախադեպ երևույթ կլինի բռնցքամարտի աշխարհում», - ասաց Դարչինյանը:

Վիկ Դարչինյանն աշխարհի բազմակի չեմպիոն է IBF, WBA, WBC և IBO վարկածներով, աշխարհի բացարձակ չեմպիոն է գերթեթև քաշային կարգում IBF, WBA և WBC վարկածներով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
07 Մարտի 2024
Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆուտզալի եզրափակիչը
Երևանում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլում կհանդիպեն իսպանական «Բարսելոնան», «Մալյորկա Պալման», ինչպես նաև պորտուգալական «Բենֆիկան» և «Սպորտինգը»
10:42
05 Մարտի 2024
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը