ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի ՄՅու-ի խաղը, եթե թիմը հայտնվի ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ Չեմպիոնների լիգայի նույն խմբում, գրում է բրիտանական
The Sun պարբերականը:
«Մխիթարյանը բաց կթողնի «Ղարաբաղի» հետ խաղն Ադրբեջանում, հակառակ դեպքում կհայտնվի դիվանագիտական սկանդալի կիզակետում», — ասվում է գրառման մեջ:
Загружается новость ...
"Право"
Աղբյուրի տեղեկացմամբ, հայ մարզիկը հույս ունի, որ ՄՅու-ին կհաջողվի խուսափել «Ղարաբաղի» հետ խաղից Չեմպիոնների լիգայում: Թերթը հիշեցնում է, որ Ադրբեջանը փակել է մուտքը դեպի երկիր բոլոր հայերի համար` Լեռնային Ղարաբաղի պատերազմի պատճառով:
«Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում 2015 թվականին բաց է թողել «Գաբալա» ադրբեջանական ակումբի հետ խաղը, քանի որ գերմանական ակումբը մտահոգված էր ֆուտբոլիստի անվտանգությամբ», - նշում է պարբերականը: -0-