ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը, հայտնում է
armsport.am–ը։
Նիստի ավարտից հետո Ռուբեն Հայրապետյանը զրուցել է երեք լրատվամիջոցի հետ:
ՀՖՖ ղեկավարը հայտնել է, որ այս օրերին իր հրաժարականի մասին պտտվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականութւյանը, և իր հրաժարականի հարցը չի քննարկվում։
Загружается новость ... "Лево"
Գործկոմի նիստում քննարկվել է նաև «Շիրակ» ՖԱ-ն առաջնությունը վերադարձնելու հարցը:
Հայրապետյանը նշել է, որ հանուն գյումրեցի երկրպագուների գործկոմին հորդորել է ընդառաջել «Շիրակին» վերադառնալ Բարձրագույն խումբ: -0-