ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի և «Ռոմա»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր ակումբում առաջին մարզումից լուսանկար է հրապարակել։
Հինգ ժամվա ընթացքում լուսանկարը հավաքել է ավելի քան 70 հազար լայք, օգտատերերը հիացմունքի խոսքեր են գրում։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը տրանսֆերային պատուհանի վերջին օրը` սեպտեմբերի 2–ին, վարձակալության հիմունքներով անցել է իտալական «Ռոմա»։ Մխիթարյանի հետ վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30–ը։
Մխիթարյանի համար իտալական ակումբը լոնդոնյան «Արսենալ»–ին 3 մլն եվրո է տվել։ Նա կխաղա 77 համարի ներքո։ -0-