441.06
4.43
403.38
-1
Եղանակը Երևանում
Հայ

«Ռոման» կփորձի պայմանագիր ստորագրել Մխիթարյանի հետ տրանսֆերային պատուհանի վերջին օրը

11:56
02 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Ռոմա» իտալական ակումբը կփորձի պայմանագիր ստորագրել «Արսենալ» լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ տրանսֆերային պատուհանի վերջին օրը, նշվում է «Արսենալի» բլոգում` հղում անելով Sky Italy սպորտային ռեսուրսին։

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «Արսենալն» այս ամառ փորձել է վաճառել հայ կիսապաշտպանին, սակայն Ալեքս Իվոբիի հեռացումից հետո թվում էր, թե նա կմնա «Արսենալում» առնվազն 6 ամիս», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «Ռոման» կարող է վարձակալել Մխիթարյանին մեկ սեզոնով` հետագայում գնելու իրավունքով։ Նաև նշվում է, որ հայ կիսապաշտպանը վաստակում է շաբաթական մոտ 220 000 ֆունտ ստեռլինգ, այդ պատճառով նրա հեռանալը թույլ կտա թեթևացնել ակումբի աշխատավարձային բեռը։ 

Ավելի վաղ ԶԼՄ–ները տեղեկացրել էին, որ «Արսենալը» ցանկանում է վաճառել Մխիթարյանին` «Քրիսթալ Փելեսում» հանդես եկող Վիլֆրիդ Զաային ձեռք բերելու համար, որը գնահատվում է 55 մլն ֆունտ ստեռլինգ, սակայն «Քրիսթալ Փելեսը» Զաայի համար պահանջել է 80 միլիոն։ Այս խոսակցությունները դադարեցին ֆրանսիական «Լիլ»–ից Նիկոլյա Պեպեին 79 մլն ֆունտ ստեռլինգով գնելուց հետո։

Այս տրանսֆերային պատուհանի շրջանակում, որն Իտալիայում փակվում է այսօր ժամը 21։00–ին, «Ռոման» «Յուվենտուսից» 29,5 մլն եվրոյով ձեռք է բերել Լեոնարդո Սպինացոլային, «Ռեալ Բետիսից»` Պաու Լոպեսին (23,5 մլն եվրո), «Ատալանտայից»`Բրայան Քրիսթենսենին (21 մլն եվրո) և «Նապոլից»` Ամադ Դիարային (21 մլն եվրո)։

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի և «Արսենալ» ակումբի միջև կնքված պայմանագրի վերջնաժամկետը 2021 թվականն է։։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
07 Մարտի 2024
Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆուտզալի եզրափակիչը
Երևանում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլում կհանդիպեն իսպանական «Բարսելոնան», «Մալյորկա Պալման», ինչպես նաև պորտուգալական «Բենֆիկան» և «Սպորտինգը»
10:42
05 Մարտի 2024
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը