ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը դիտարկում է նոր գլխավոր մարզչի մի քանի տարբերակ:
Թուրինցիների ներկայիս գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է կորցնել աշխատանքը, եթե «ծեր սինյորան» դուրս չգա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:
Загружается новость ... "Лево"
1/8 եզրափակչում նրանց մրցակիցը «Աթլետիկոն» է, գրում է
armsport–ը` հղում անելով Tuttosport–ին։
Թուրինյան ակումբի ցուցակում են «Լիվերպուլը» գլխավորող Յուրգեն Կլոպը, Ֆրանսիայի հավաքականի հետ աշխարհի չեմպիոն դարձած Դիդյե Դեշամը և «Ռեալի» հետ ֆանտաստիկ հաջողության հասած Զինեդին Զիդանը:
Դեշամը նախկինում գխավորել է «Յուվենտուսը» 2006-2007 թվականներին: Զիդանն էլ ժամանակին պաշտպանել է թուրինցիների գույները` 1996-2001 թվականներին:–0–