ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Իտալական «Ռոման» պայմանավորվածություն է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» հետ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության շուրջ։ Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվում վարձակալության հիմունքներով, հաղորդում է BBC-ին։
Նշվում է, որ Մխիթարյանը վարձակալության կհանձնվի հռոմեական ակումբին մինչև սեզոնի վերջ, սակայն պայմանագրում նշված չեն Մխիթարյանի հետագա գնման իրավունքի վերաբերյալ պարտավորությունները։
Իտալական ԶԼՄ–ների հաղորդմամբ, Մխիթարյանն արդեն մեկնել է Հռոմ` բուժզննում անցնելու համար։
Մխիթարյանը հանդես է գալիս «Արսենալում» 2018թ.–ի հունվարից։ Զինագործների կազմում անցկացված 59 հանդիպման ընթացքում դարձել է 9 գոլի հեղինակ։–0–