ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո Լոնդոնի «Արսենալի» ընդհանուր խումբ է վերադարձել:
30-ամյա ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները և մարզվում է առանց սահմանափակումների, գրում է armsport.am–ը` հղում անելով «Արսենալի» պաշտոնական կայքին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Մխիթարյանը ոտքի կոտրվածք էր ստացել` դուրս մնալով խաղից մոտ 6 շաբաթով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հնարավոր է` Մխիթարյանը հեռանա «Արսենալից» և կարիերան շարունակի իտալական գերակումբներից մեկում։–0–